Ծանրաբեռնվածության (Տրեդմիլ) թեստ


Տրեդմիլ (կամ սրտային սթրես) թեստը ժամանակակից սրտաբանության մեջ լայնորեն կիրառվող հետազոտություն է՝ գնահատելու վերահսկելի կլինիկական միջավայրում արտաքին սթրեսին (ֆիզիկական ծանրաբեռնվածությանը) սրտի համարժեք պատասխանելու ունակությունը:

Ինչպես հուշում է անվանումը, այս հետազոտությունը կատարվում է պացիենտի ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Հետազոտվողը քայլում է շարժուղու վրա, որի արագությունն աստիճանաբար բարձրացվում է, ինչպես նաև տրվում է թեքություն:

Նման պայմաններում հետազոտվողի սիրտը սկսում է աշխատել սովորականից ավելի ծանրաբեռնված, ինչն էլ թույլ է տալիս էլեկտրասրտագրությամբ հայտնաբերել սովորական պայմաններում չդրսևորվող սրտամկանի սնուցման հետ կապված խնդիրները կամ ի հայտ եկած սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, իսկ ԶՃ չափմամբ՝ ճնշման տատանումները:

Արդյունքում, այս հետազոտության շնորհիվ համեմատվում է նույն հիվանդի սրտի պսակային շրջանառության վիճակը հանգիստ և առավելագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում (10-20 րոպեանոց քայլք շարժուղու վրա):

Հերթագրվել
24 ժամյա ԷՍԳ մոնիթորինգ

Տրեդմիլ թեստի ցուցումները


  • Պսակային անոթների հիվանդությունների ախտանշաններով կամ գանգատներով պացիենտներ:
  • Պսակային անոթների հիվանդությունների ռիսկի գործոններով պացիենտներ:
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ պացիենտների դիմադրողականության գնահատում, երբ պացիենտի մոտ առկա է անհասկանալի թուլություն կամ օդի պակասի զգացում:
  • Սահմանային զարկերակային գերճնշմամբ պացիենտների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում զարկերակային ճնշման պատասխանի գնահատում:
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առաջացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների գնահատում:

Մեր կենտրոնում Տրեդմիլ հետազոտությունը կատարվում է շաբաթ օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:


Հաճախակի տրվող հարցեր


  • Ինչպե՞ս նախապատրաստվել Տրեդմիլ թեստին:
    • Նախ, հետազոտությանը նախորդող վերջին երեք ժամվա ընթացքում պետք է բացառել սննդի և ջրի օգտագործումը: Այնուհետև, հետազոտությանը նախորդող վերջին մեկ կամ երկու օրվա ընթացքում պետք է ըստ բուժող բժշկի ցուցման դադարեցնել որոշ դեղերի ընդունումը: Վերջապես, հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ հարմարավետ հագուստով և կոշիկներով, որոնք չեն խանգարի արագ քայլքին:

  • Ինչքա՞ն անվտանգ է Տրեդմիլ թեստի իրականացումը:
    • Տրեդմիլ թեստի վտանգավորությունը խիստ ցածր է՝ նման առօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ (աստիճաններով բարձրանալը, վազելը, մարզանքով զբաղվելը և այլն) զարգացող կողմնակի երևույթների կամ բարդությունների հավանականությանը: Բոլոր դեպքերում, թեստն անցկացվում է սրտաբանի կողմից՝ առաջին օգնությունը ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

  • Ի՞նչ սարքով է մեր կենտրում իրականացվում ԷՍԳ մոնիթորինգը:
    • Mortara® FVX-328

  • Հավաստի՞ են արդյոք Տրեդմիլ թեստի արդյունքները:
    • Եթե պացիենտը կարող է հասնել սրտի կծկումների թիրախային հաճախականությանը, ապա ստանդարտ թեստը կարող է ախտորոշել կարևոր հիվանդությունները դեպքերի 2/3 կամ 67% դեպքերում: Թեստի ճշգրտությունը նվազում է (մինչև 50%) միայն մեկ պսակային զարկերակի նեղացման, և բարձրանում է (հասնելով 80% և ավելի) բոլոր երեք գլխավոր պսակային զարկերակների նեղացման դեպքում: Մինչև 10% դեպքերում կարող են գրանցվել նաև կեղծ-դրական արդյունքներ:

  • Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
    • Տրեդմիլ թեստի արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնեն թեստի ավարտից անմիջապես հետո:


Գնացուցակ


Հետազոտություն Գին
  • Էխոսրտագրություն դոպլերոգրաֆիայով9000
  • Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն (24 ժամ)13000
  • Ծանրաբեռնվածության թեստ (Տրեդմիլ)13000
  • ԶՃ 24-ժամյա մոնիթորինգ7000
  • Էլեկտրասրտագրություն (ЭКГ)2000