Ստանդարտ սոնոգրաֆիա

Էխոսրտագրություն

Գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան օրգան-համակարգերի կառուցվածքի և գործունեության ուսումնասիրումն է գերձայնի միջոցով: Գերձայնը կամ ուլտրաձայնն ինքնին անվտանգ և անցավ, բարձր հաճախականության և մարդու ականջի համար անընկալելի ձայնային ալիք է: Այն հետազոտվող օրգանին ուղարկվում է հատուկ հարմարանքի՝ «տվիչի» (датчик, տրանսդյուսեր) միջոցով, որն անմիջականորեն հպվում է հետազոտվողի մարմնի համապատասխան շրջանի մաշկին:

Հասարակ սոնոգրաֆիայով ներքին օրգանները պատկերվում են մեկ հարթության մեջ: Կատարելագործված սոնոգրաֆիկ սարքերը, այդ թվում՝ մեր կենտրոնի սոնոգրաֆը, թույլ են տալիս ստանալ օրգանների երկչափ (2D), եռաչափ (3D) և անգամ քառաչափ (4D) ծավալային պատկերներ:

Մեր կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:

Ստանդարտ սոնոգրաֆիայի տեսակները


  • Որովայնի խոռոչի օրգանների համալիր սոնոգրաֆիա
  • Կանանց փոքր կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա
  • Միզուղիների սոնոգրաֆիա
  • Պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձերի սոնոգրաֆիա
  • Փափուկ հյուսվածքների, ե/մ գոյացությունների սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձերի սոնոգրաֆիա
  • Հոդերի սոնոգրաֆիա
  • Հղիության սոնոգրաֆիկ որոշում
  • Ֆուլիկուլոմետրիա

Սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացվում են աշխատանքային բոլոր 5 օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:

Հաճախակի տրվող հարցեր


  • Ի՞նչ է «ուլտրաձայնը» կամ «գերձայնը»:
    • Գերձայնը» կամ «ուլտրաձայնը» խիստ բարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս ստանալ պարենքիմատոզ որոշ օրգանների կառուցվածքի հստակ սոնոգրաֆիկ պատկերը:

  • Ո՞ր ներքին օրգանները կարող են հետազոտվել սոնոգրաֆիայով:
    • Ստանդարտ սոնոգրաֆիկ հետազոտության «թիրախ» օրգաններն են՝ վահանաձև գեղձ, ավշագեղձեր, թքագեղձեր, ենթամաշկային փափուկ հյուսվածքներ, հոդեր, լյարդ, լեղուղիներ, լեղապարկ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ (պանկրեաս), երիկամներ, միզապարկ, կանանց մոտ՝ արգանդ, ֆալոպյան փողեր, ձվարաններ, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձ, սերմնաբշտեր, ամորձիներ:

  • Ի՞նչ սարքով է մեր կենտրոնում իրականացվում սոնոգրաֆիան:
    • Յունիմեդ բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր հետազոտություններն իրականացվում են բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:

  • Ինչպե՞ս նախապատրաստվել սոնոգրաֆիային:
    • Եթե Ձեր բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա էխոսրտագրությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ վերնահագուստով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարիք կա հետազոտությանը ներկայանալ պատրաստված (օրինակ՝ տղամարդկանց շագանակագեղձի սոնոգրաֆիայի դեպքում՝ լիքը միզապարկով):

  • Արդյոք անվտա՞նգ է սոնոգրաֆիայի իրականացումը:
    • Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:

  • Որքա՞ն է տևում սոնոգրաֆիան:
    • Որպես կանոն, ստանդարտ սոնոգրաֆիան տևում է մինչև 20 րոպե։

  • Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
    • Սոնոգրաֆիայի պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո, մինչև 5 րոպեի ընթացքում:

Սոնոգրաֆիկ պատկերներ


Սոնոգրաֆիա 1   Սոնոգրաֆիա 2   Սոնոգրաֆիա 3