Մեզի ընդհանուր հետազոտություն

Լաբորատորիա

Բոլորին հայտնի է, որ մեզի ընդհանուր հետազոտության արդյունքներն ունեն կլինիկական մեծ նշանակություն: Սակայն գուցե ոչ բոլորն են տեղյակ, որ մեզի լաբորատոր ցուցանիշները կարևոր տեղեկություններ են տրամադրում ոչ միայն միզասեռական, այլ ամբողջ օրգանիզմի գործունեության մասին:

Օրինակ, մեզում գլյուկոզը կարող է հայտնվել շաքարային դիաբետի դեպքում կամ երիկամների ծանր ախտահարման ժամանակ: Որոշ ցուցանիշների համար մեզի ընդհանուր հետազոտությունը տրամադրում է ոչ միայն որակական (մեզում առկա է/բացակայում է), այլև քանակական տվյալներ (օրինակ, մեզի թթվայնությունը, նույն՝ մեզում գլյուկոզը կամ բիլիռուբինը):

Մեզի ընդհանուր սքրինինգն այսօր շարունակվում է մնալ որպես ամենահաճախ նշանակվող հետազոտություններից մեկը։

Մեզի սքրինինգի և միկրոսկոպիայի ցուցանիշները


Մենք մշակել ենք լաբորատոր ցուցանիշների առցանց շտեմարան, որը կօգնի Ձեզ հասկանալու յուրաքանչյուր լաբորատոր թեստի էությունը և ստացված արդյունքների նշանակությունը:

Հաճախակի տրվող հարցեր