Չզեղչված գինը՝ 2000 դրամ
Ի՞նչ է ըստ Նեչիպորենկոյի մեզի թեստը
Ըստ Նեչիպորենկոյի մեզի թեստը (U-Nech) մեզում լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների (ցիլինդր) քանակական որոշումն է:
Նեչիպորենկոյի թեստով մեզի մեջ լեյկոցիտների, էրիթրոցիտների և ցիլինդրների քանակը հաշվարկվում է 1 մլ մեզի հաշվարկով:
Ցուցումներ
- անախտանիշ (թաքնված) բորբոքային պրոցեսի ախտորոշում
- անախտանիշ (թաքնված) արյունամիզության ախտորոշում (հեմատուրիա)
- անախտանիշ (թաքնված) ցիլինդրուրիայի ախտորոշում
- լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության պարզաբանում
- ընթացիկ բուժման դինամիկ հսկողություն
Կենսանմուշ
U-Nech թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզի 2-րդ չափաբաժին:
Իմացե՛ք ավելին U-Nech թեստի մասին: