Բուժծառայություններ

Մեր կենտրոնը տարեցտարի կատարելագործում է ծառայությունների որակը և ընդլայնում առաջարկվող հետազոտությունների ցանկը։

Կենտրոնը հագեցած է եվրոպական արտադրության ժամանակակից լաբորատոր վերլուծիչներով, բարձր էքսպերտային դասի սոնոգրաֆիայի ապարատով և կարևոր սրտաբանական հետազոտությունների համար նախատեսված այլ սարքերով:

Ներկա պահին մենք առաջարկում ենք հետևյալ երեք խումբ ծառայությունները։

  • Լաբորատոր-ախտորոշիչ
  • Սոնոգրաֆիկ
  • Սրտաբանական և ֆունկցիոնալ ախտորոշիչ

Մենք առաջարկում ենք նաև որոշ լրացուցիչ ծառայություններ՝ արյան նմուշառում տնային այցով, գինեկոլոգիական քսուքների նմուշառում, հետազոտությունների ցուցումների և արդյունքների քննարկում, նախահիվանդանոցային առաջին բուժօգնութուն:

Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց: