Մեր էթիկական կանոնակարգը

Մենք հստակ գիտենք, որ բարոյականությունը բժշկագիտության անկյունաքարն է: Եվ էթիկայի նորմերն են բժշկությունը դարձնում ամենամարդասեր գիտությունը:

Մեր կենտրոնի էթիկական նորմերը հիմնված են հետևյալ սկզբունքների վրա:

  • Խորը և անկեղծ հարգանք այցելուի անձի, նրա առողջության և արժանապատվության նկատմամբ:
  • Քաղաքավարի և բարյացակամ հաղորդակցում մեր այցելուների և գործընկերների հետ շփումներում:
  • Այցելուի մասնավոր կյանքի և առողջության վիճակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիություն:
  • Այցելուի՝ տեղեկացված և գիտակցված որոշում կայացնելու խրախուսում:
  • Անհատական պատասխանատվություն, կարգապահություն և ճշտապահություն՝ բոլոր հարցերում:
  • Գործող ուղեցույցներին և ստանդարտներին համահունչ ծառայությունների մատուցում:
  • Այցելուների և աշխատակիցների համար առավելագույն անվտանգության ապահովում («մի՛ վնասիր»):