Յունիմեդ ԲԿ արժեքներ

Մեր կենտրոնի պատմությունը

Յունիմեդ Բժշկական Կենտրոնը ՍՊԸ է, որը հիմնադրվել է Աբովյան քաղաքում 2012 թվականին:

Կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացել է 2013թ.-ին (թիվ Կ-ԲՕ-001802):

Ամենասկզբում մեր կենտրոնը տրամադրում էր զուտ լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ: Մենք ձեռք բերեցինք լաբորատոր նորագույն սարքեր, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և ապահովել գերազանց որակ:

Ժամանակի ընթացքում կենտրոնն ընդլայնեց լաբորատոր հետազոտությունների տեսականին, ինչպես նաև նախաձեռնեց գործիքային-ախտորոշիչ մի շարք նոր ծառայություններ:

2015թ.-ին մենք ք.Աբովյանում, և, ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում առաջին անգամ նախաձեռնեցինք մի շարք սրտաբանական հետազոտություններ, այդ թվում՝ Տրեդմիլ-թեստ, Հոլտեր-մոնիտորինգ և 24 ժամյա ԶՃ մոնիտորինգ:

2016թ.-ից սկսած կենտրոնը սկսեց տրամադրել նաև բարձրակարգ սոնոգրաֆիկ ծառայություն, որը ներկայումս ներառում է ոչ միայն ստանդարտ գերձայնային հետազոտությունները, այլև՝ էխոսրտագրությունը, մագիստրալ անոթների դուպլեքս և հղիության դոպլեր հետազոտությունները։