Մեր առաքելությունն ու նպատակները

Մեր առաքելությունն է վերաճելու գերազանցության ախտորոշիչ կենտրոնի: Սա առաջին հերթին նշանակում է որակ ու նորարարություն: Որակի առումով ձգտելով կատարելության, մենք երբեք կանգ չենք առնի գիտաբժշկական նորությունները բերելու գործնական դաշտ: Սա նշանակում է նաև մեր գործառույթների շարունակական կատարելագործում և ընդլայնում։ Մենք շարունակաբար մեծացնելու ենք մեր ծառայությունների ծավալն ու տեսականին: Վերջապես, մենք ձգտում ենք մեր ծառայությունները դարձնել առավելագույնս մատչելի՝ բավարարելու մեր այցելուների ակնկալիքները:

Այս նպատակներին հասնելու համար մենք սահմանել ենք հետևյալ խնդիրները:

  • Մատուցել միայն բարձրորակ և գիտականորեն հիմնավորված ախտորոշիչ ծառայություններ։
  • Շարունակաբար բարելավել գործող ծառայությունների որակը և ընդլայնել դրանց տեսականին:
  • Ներդնել և գործնականում կիրառել ախտորոշիչ նոր ժամանակակից մոտեցումները ու մեթոդները:
  • Լավագույնս օգնել մեզ դիմած անձանց՝ լուծելու իրենց առողջության հետ կապված խնդիրները և մտահոգությունները:
  • Մշտապես ընդլայնել մեր ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը:
  • Հետևողականորեն նվազեցնել ծառայությունների գները: