Որակի քաղաքականություն
«Յունիմեդ բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հիմնադրվել է 24/07/2012թ․-ին (գրանցման համար՝ 42.110.127352) և իր գործունեությունը ներկա պահի դրությամբ ծավալում է ք․Աբովյան, Հանրապետության պ․ 11/5 և ք․Երևան, Ավան, Ավան-Արինջ թաղամաս 1-ին միկրոշրջան 3/29 հասցեներում։
Ընկերությունն առաջարկում է սրտաբանական, ճառագայթային-ախտորոշիչ՝ գերձայնային և հետևյալ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները՝ կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), իմունաբանական, շճաբանական (սերոլոգիական), նմուշառում և շարժական նմուշառում։
Ընկերությունը հագեցված է առաջատար արտադրող ընկերությունների ժամանակակից ավտոմատ և կիսաավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կրճատել հետազոտության արդյունքների ստացման ժամանակահատվածը, բացառել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և ապահովել ստացվող արդյունքների ճշգրիտությունը։ Ընկերությունը, միաժամանակ կարևորելով կադրային հագեցվածությունը, համախմբել է ոլորտի առաջատար և փորձառու մասնագետներին մեկ վայրում՝ դառնալով վստահելի բժշկական կենտրոն շահառուների համար։
Ընկերության առաքելությունն է վերաճելու գերազանցության ախտորոշիչ կենտրոնի, որն առաջին հերթին նշանակում է որակ ու նորարարություն: Որակի առումով ձգտելով կատարելության, մենք երբեք կանգ չենք առնի գիտաբժշկական նորությունները բերելու գործնական դաշտ: Սա նշանակում է նաև մեր գործառույթների շարունակական կատարելագործում և ընդլայնում։ Մենք շարունակաբար մեծացնելու ենք մեր ծառայությունների ծավալն ու տեսականին: Վերջապես, մենք ձգտում ենք մեր ծառայությունները դարձնել առավելագույնս մատչելի՝ բավարարելու մեր այցելուների ակնկալիքները:
Վեոնշյալ առաքելությանը հասնելու համար Ընկերությանը հագեցվել է համշախարհային բարձրակարգ արտադրության նորագույն և ամբողջապես ավտոմատացված կամ կիսաավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, ինչպես նաև ներդրված են որակի բազմաստիճան հսկողության մեխանիզմներ։
Առաջիկա մեկ տարվա համար մենք մեր առջև խնդիր ենք դրել ներդնել ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 1413-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 16-ի թիվ 2053-Լ հրամանի համապատասխան Որակի Կառավարման Համակարգ, որի շրջանակը ներառում է մեր կողմից առաջարկվող լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների ողջ շրջանակը` կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), իմունաբանական, շճաբանական (սերոլոգիական), նմուշառում և շարժական նմուշառում։
Որպես հեռահար ապագայի տեսլական՝ մենք նախատեսում ենք մինչև 2025 թվականի ավարտը դառնալ Աբովյան քաղաքի և հարակից համայնքների համար ամենավստահելի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնը՝ պահպանելով մեր արժեքները, որոնք են՝
- որակն՝ առաջին հերթին,
- շարունակաբար ինքնակատարելագործվել և նորարարության կայուն քայլերով հասնել գերազանցության,
- խստագույնս պահպանել բժշկական էթիկայի նորմերը և բոլոր բուժառուներին անխտիր վերաբերվել խորին անկեղծ հարգանքով, ազնվությամբ և հոգատարությամբ,
- գործել և որոշումներ կայացնել ամենայն պատասխանատվությամբ,
- դառնալ բոլոր շահառուների, բուժառուների և գործընկեր կազմակերպությունների համար վստահելի գործընկեր։
Մեր առաքելությանը հավատարիմ մնալու, արժեքները պահպանելու և նպատակներին հասնելու համար Ընկերությունը հանձնառում է՝
- որակը սահմանել որպես առաջնահերթություն ողջ անձնակազմի համար,
- տրամադրել ծառայություններ՝ ուղղված հաճախորդների գոհունակությանը և նրանց կողմից սահմանված որակի պահանջներին,
- Ընկերությունում սահմանել և անձնակազմում սերմանել անկողմնակալ և անաչառ աշխատանքի, տվյալների գաղտնիության ապահովման սկզբունքները,
- ապահովել անհամապատասխանությունների ժամանակին հայտնաբերումը, առաջացման պատճառների վերլուծությունը, պատճառների վերացման համար ուղղիչ գործողությունների իրականացումը,
- իրականացնել համակարգի և որակի շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների, ռիսկերի և հնարավորությունների մշտադիտարկում,
- ապահովել աշխատակիցների շարունակական զարգացման ուղղված ուսուցումը և պատրաստել նոր երիտասարդ մասնագետներ։