Մեր արժեքները

Մենք հստակ գիտակցում ենք, որ առողջությունը մարդու անփոխարինելի արժեքն է: Եվ մենք հասկանում ենք, որ մեզ դիմող այցելուների առողջության հետ կապված բոլոր գործառույթները պետք է լինեն անթերի, առավել ևս՝ անսխալ:

Հենվելով այս երկու առանցքային դրույթների վրա, մենք սահմանել ենք մեր կենտրոնի հիմնարար արժեքները:

  • Որակն՝ առաջին հերթին:
  • Շարունակաբար ինքնակատարելագործվել և կայուն քայլերով հասնել գերազանցության:
  • Բոլոր այցելուներին անխտիր վերաբերվել խորին անկեղծ հարգանքով:
  • Գործել և որոշումներ կայացնել ամենայն պատասխանատվությամբ:
  • Դառնալ բոլորի համար վստահելի գործընկեր: