Նաև, բոլորիս մեջ կարծրացած է այն միտքը, որ մատը ծակելը «ոչ մի բան է» (հիշո՞ւմ եք, թե ոնց էին մեզ համոզում՝ «մատդ մի հատ կծակեն, վեր կթռնես, ու՝ վերջ…»), իսկ, այ, «երակ ընկնելն» արդեն լուրջ (էլ չեմ ասում՝ «ծանր») գործ է: Այսպիսի պատկերացումները մարդկանց մոտ անգամ այն սխալ «նստվածքն» են տվել, թե՝ «երակ մտնելը վտանգավոր է»:

Իհարկե, այս ամենը, շատ մեղմ ասած՝ չափազանցված պատկերացումներ են:

Ժամանակները փոխվել են, և, օրինակ, Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Ձեզ երբեք չեն առաջարկի «մատը» ծակել, այլ կխնդրեն պատրաստվել երակային արյան կենսանմուշը վերցնելուն:

Ինչո՞ւ:

Իրականում, կան լաբորատոր հետազոտության համար երակային, այլ ոչ թե «մատից» մազանոթային արյունը վերցնելու առնվազն 5 պատճառներ:

  1. «Մատից» մազանոթային արյունը վերցնելիս արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտների) մի մասը ոչնչանում է, իսկ վերցված արյուն էլ արագ մակարդվում է՝ դժվարացնելով լաբորատոր հետազոտության անցկացումը:
  2. Երակային արյուն վերցնելը տևում է հաշված վայրկյաններ, բացարձակապես անվտանգ է և ոչ ցավոտ, իսկ մեր բուժքույրերի համար դա սովորական ոչ բարդ միջամտություն է:
  3. Յունիմեդ Բժշկական Կենտրոնում երակից արյունը վերցվում է միանվագ VACUETTE համակարգով, որը բացառում է վարակումը և համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին:
  4. Բազմաթիվ լաբորատոր ցուցանիշների համար հենց երակային, այլ ոչ թե մազանոթային արյունն է թույլ տալիս ստանալ առավելագույնս ճշգրիտ պատասխաններ:
  5. Վերջապես, բազմաթիվ լաբորատոր ցուցանիշների համար անհրաժեշտ է լինում ստանալ արյան պլազման (ցենտրիֆուգելու միջոցով), որը հնարավոր է դառնում միայն երակային արյան պայմաններում:

Այնպես որ, առաջարկում ենք ազատվել այն մտքերից, թե երակային պունկցիան ահավոր բարդ միջամտություն է: Այցելեք մեզ, և Ձեր վախը մի քանի վայրկյանի ընթացքում կհաղթահարվի: