Յունիմեդ ԲԿ տնօրեն Ա.Պոտոսյանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանին մանրամասն ներկայացրեց բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մանրամասնելով  լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի, գինեկոլոգիական, ուրոլոգիական և սրտաբանական կաբինետների գործունեությունը:

Այնուհետև ախտորոշիչ-լաբորատոր ծառայության ղեկավար Ա.Աղամալյանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանին ամփոփ ներկայացրեց Cobas e411, Cobas c111, Start Stago 4, Electrolyte Analyzer 9188 և մյուս լաբորատոր ավտոմատ վերլուծիչները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրանց տեխնիկական հնարավորությունների, որակի ապահովման և լաբորատոր աշխատանքների կազմակերպման հիմնահարցերին: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը կարևորեց ճիշտ և ժամանակին ախտորոշման և բուժման մեջ որակյալ լաբորատոր ծառայության դերն ու նշանակությունը:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի աշխատանքային այցի շրջանակներում նախաձեռնվեց նաև գործնական քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մասնավոր և պետական առողջապահական կազմակերպությունների միջև գործընկերության խթանման ուղիներին: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի կողմից ընդգծվեց այս երկու ոլորտների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, որը թույլ կտա մարզի բնակիչներին մատուցել առավել որակյալ և ընդունելի բուժծառայություններ:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի աշխատանքային այցի ավարտին համաձայնություն ձեռք բերվեց շարունակել ՀՀ Կոտայքի մարզի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և Յունիմեդ ԲԿ-ի միջև համագործակցությունը՝ պարբերաբար շփումների, տեղեկատվության փոխանակման և որոշակի գործնական քայլերի միջոցով: