Այցելուները կկարողանան կենտրոն մուտք գործել ինչպես Հանրապետության փ. կանգառի, այնպես էլ շենքի բակի կողմից։
Կենտրոնի տնօրեն Արթուր Պոտոսյանը միջոցառմանը հրավիրված Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին և մարզի այլ բժշկական հիմնարկների ղեկավարներին ներկայացրեց լաբորատոր բաժանմունքի վերաբացման հիմնական նպատակը՝ կենտրոնի այցելուներին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ։
Այնուհետև հրավիրվածներին ներկայացվեց Յունիմեդ ԲԿ-ի հիմնական առաքելությունը, մոտեցումներն ու արժեքները, իսկ կենտրոնի առանձին կաբինետներով շրջայցի ընթացքում՝ նաև մատուցվող ծառայությունները։
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ընդգծեց նմանատիպ կենտրոնների դերը մարզում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի և տեսակների բարելավման տեսանկյունից։ Մարզպետը մաղթեց, որպեսզի 2016թ.-ին բնակիչները կենտրոն այցելեն միայն կանրարգելիչ զննում անցնելու նպատակով։
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշեց նմանատիպ կենտրոնների՝ սոցիալական ծրագրերում ընդգրկվելու դերն ու նշանակությունը։
Մասնակիցները բարձրաձայնեցին նաև բժշկական ծառայությունների որակի ու մատչելիության բարելավման կարևորությունը։