Կայքից օգտվելու պայմաններ և պահանջներ

Այս էջում սահմանված բոլոր պայմաններն ու պահանջները տարածվում են unimedmc.am կայքի ամբողջ բովանդակության վրա՝ ներառյալ բաժինները, ենթաբաժինները, առանձին էջերը, հոդվածները և այլ նյութերը:

Օգտվելով unimedmc.am կայքից (այսուհետ` Կայք) դուք անվերապահորեն և ամբողջապես ընդունում և լիովին համաձայնվում եք մեր պայմաններին և պահանջներին: Հակառակ դեպքում, եթե կան կետեր, որոնց հետ համաձայն չեք, խնդրում ենք չօգտվել այս Կայքից:

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ ստորև պահանջների խախտման դեպքում տեղեկատվական միջոցը կամ այն անձը, ով խախտել է սույն ներկայացված պայմաններն ու պահանջները, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

  • Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են բացառապես «Յունիմեդ Բժշկական Կենտրոն» ՍՊԸ սեփականությունը և չեն կարող օգտագործվել (առավել ևս՝ եկամուտ հետապնդելու նպատակներով) առանց «Յունիմեդ Բժշկական Կենտրոն» ՍՊԸ տնօրենի համաձայնության։ Այս համատեքստում «օգտագործում»-ը նշանակում է՝ Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական վերահրապարակում տպագիր կամ թվային միջոցով, տարածում, հանրային ցուցադրում, եթեր հեռարձակում և օգտագործման այլ հնարավոր տարբերակներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
  • Կայքի նյութերի օգտագործումը պետք է համապատասխանի Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 4.0 Unported License-ի պահանջներին:
  • Կայքում տեղադրված հրապարակումների օգտագործումն առանց գրավոր համաձայնության հնարավոր է սոցիալական ցանցերի (facebook.com, twitter.com և այլն) օգտագործողների անհատական էջերում միայն օգտագործված էջի ակտիվ հղումը ներկայացնելու պայմաններում:
  • Կայքի որոշ էջեր հնարավորություն են տալիս կայքի նյութերը տարածել հանրահայտ սոց. ցանցերի միջոցով, որից օգտվելը զուտ ձեր որոշման տիրությում է, այլ ոչ թե պարտադիր պայման։
  • Օգտվելով Կայքից և դրա միջոցով մատուցվող ծառայություններից, դուք համաձայնվում եք, որ ընդունում եք գաղտնիության և անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած միջազգային և Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված օրենքները, ինչպես նաև բարոյական նորմերը։
  • Կայքում տեղադրված նյութերը չեն կարող փոխարինել Ձեր բժշկին, նրա խորհրդատվությանը և նրա կողմից նշանակված ախտորոշիչ հետազոտություններին կամ բուժմանը: Դիմեք Ձեր բժշկին առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:
  • Մեր կայքի անձնակազմը մշտապես վերահսկում է մեր սերվերի՝ համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերով» և համակարգի նորմալ աշխատանքը խաթարող այլ գործոններով հնարավոր վնասման ռիսկերը և պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։ Մենք նվազագույնի ենք հասցրել վերոնշյալ գործոններով մեր համակարգի վնասման հավանականությունը, թեև չենք կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, մենք հայեցում ենք նաև Ձեր օժանդակությունը` հնարավոր դեպքերի մասին արագ արձագանքելով։
  • Մենք օգտվում ենք Google Analitics ծառայությունից, որպեսզի վերլուծենք մեր կայքից օգտվող լսարանը և շարունակաբար բարելավենք կայքի բովանդակությունը: Այս ծառայությամբ որևէ անձնական տվյալ չի հավաքագրվում: Google Analitics-ի հետ կապված լրացուցիչ տեղեկատվության համար առաջարկում ենք այցելել նաև այս էջը (անգլերեն):
  • Կայքից օգտվելու պայմանները կարող են փոփոխվել, որի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով այս էջը։ Կայքի և պայմանների հետ կապված բոլոր տեսակի հարցերով տեղեկացրեք մեզ ազատորեն: