Արյան հանձնում
- Հնարավորության դեպքում ցանկալի է արյունը հանձնել առավոտյան ժամերին՝ 08:00-11:00 շրջակայքում, քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ անց: Այս ընթացքում ջրի ընդունելը կարող է լինել սովորական ռեժիմով: Նախորդ օրն անհրաժեշտ է խուսափել սննդային գերբեռնվածությունից:
- Եթե դուք ընդունում եք որևէ դեղեր, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր բժշկի հետ, թե արդյոք նպատակահարմար է անցնել նշանակված հետազոտություններն այդ դեղերն ընդունելու ֆոնի վրա և արդյոք արժի արյունը հանձնելուց մեկ կամ մի քանի օր առաջ դադարեցնել դրանց ընդունումը:
- Ալկոհոլի ընդունումը պետք է բացառել առնվազն հետազոտությանը նախորդող օրվա ընթացքում:
- Ծխախոտի օգտագործումը պետք է բացառել առնվազն հետազոտությանը նախորդող մեկ ժամվա ընթացքում:
- Ֆիզիկական և հուզական սթրեսների առկայությունը պետք է հնարավորինս բացառել առնվազն հետազոտությանը նախորդող օրվա ընթացքում:
- Բուժկենտրոն այցելելուց հետո մինչև արյուն հանձնելը խորհուրդ է տրվում հանգստանալ առնվազն 10-20 րոպե (ավելի լավ է՝ նստած վիճակում):
- Ցանկալի չէ լաբորատոր հետազոտության համար արյուն հանձնել անմիջապես որևէ ֆիզիոթերապևտիկ, գործիքային և այլ բուժմիջամտություններից հետո: Որոշ միջամտություններից հետո (օրինակ՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի թեստը շագանակագեղձի բիոպսիայից հետո) լաբորատոր հետազոտության արդյունքները կարող են կտրուկ շեղվել, ուստի և նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ թեստի հանձնման ժամկետների շուրջ:
- Լաբորատոր որևէ ցուցանիշի կրկնակի կամ ժամանակի ընթացքում հիվանդության կամ բուժման ընթացքը հսկելուն ուղղված մի շարք հետազոտությունների անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է արյունը հանձնել նույն պայմաններում, օրվա նույն ժամին և նույն լաբորատորիայում:
- Արյան լաբորատոր որոշ հետազոտությունների դեպքում պետք է պահպանել հատուկ պայմաններ, որոնց մասին Ձեզ կտեղեկացնեն Յունիմեդ Բժշկական Կենտրոնում:
Մեզի հանձնում
- Մեզի կենսանմուշն անհրաժեշտ է հավաքել միանվագ օգտագործման տարայում: Նման տարա կարող եք գնել ցանկացած դեղատնում կամ անվճար ստանալ Յունիմեդ Բժշկական Կենտրոնում:
- Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը՝ փոփոխելով վերջինիս բնական գույնը (օրինակ՝ ճակնդեղ, բազուկ, գազար և այլն):
- Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում խորհրդակցեք այդ միզամուղները նշանակած բժշկի հետ՝ մեկ օրով դրանց ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
- Մեզի կենսանմուշը հավաքելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է իրականացնել սեռական օրգանների տուալետ:
- Կանանց խորհուրդ չի տրվում մեզի հանձնումը դաշտանի փուլում:
- Լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ է հավաքել առավոտյան մեզը՝ 50 մլ ծավալով:
- Լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ է հավաքել մեզի միջին պորցիան:
- Մեզը հավաքելուց հետո անմիջապես փակեք տարայի կափարիչը
- Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը:
- Մեզի կենսանմուշը տեղափոխեք Յունիմեդ Բժշկական Կենտրոն առանց երկարատև ձգձգումների, հակառակ դեպքում պահպանեք այն սառը պայմաններում (+2 մինչև +8° С):
Կղանքի հանձնում դիսբակտերիոզի հետազոտության համար
- Աղիքային դիսբակտերիոզի համար կենսանմուշը (կղանք) վերցվում է հակաբիոտիկներով կամ քիմիոթերապևտիկ բուժման մեկնարկից առաջ: Նման դեպքերում լաբորատոր հետազոտության համար պիտանի է միայն նոր արտաթորված կղանքը:
- Հետազոտությունից 3-4 առաջ անհրաժեշտ է բացառել լուծողականների, կաստորյան կամ վազելինային յուղերի ընդունումը, ինչպես նաև դադարեցնել ուղիղաղիքային մոմիկների օգտագործումը: Լաբորատոր հետազոտության համար հոգնայով ստացված կղանքը պիտանի չէ:
- Մինչև կենսանմուշի հանձնելն անհրաժեշտ է միզել ունիտազի մեջ, որից հետո բնական դեֆեկացիայով մաքուր գիշերանոթի (судно) մեջ հավաքել արտաթորանքը (հետևել, որպեսզի մեզ չհայտնվի այնտեղ): Նախապես գիշերանթոը կարող է մշակվել որևէ դեզինֆեկցիոն միջոցով, որից հետո այն պետք է լավ մաքրաջրել հոսող ջրի տակ և ողողել եռման ջրով:
- Կղանքը հավաքվում է մաքուր միանվագ տարայում ոչ ավել, քանի վերջինիս 1/3 ծավալը: Կենսանմուշը Յունիմեդ Բժշկական Կենտրոն պետք է հասցնել կղանքը վերցնելուց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում՝ մինչ այդ պահելով սառը պայմաններում (+2 մինչև +8° С` առանց սառեցնելու):
- Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը:
Չի թույլատրվում
- սառեցնել կենսանմուշը (замораживание)
- երկարատև պահպանել կենսանմուշը (ավելի քան 5-6 ժամ)
- վերոնշյալից բացի օգտվել տեղափոխման այլ միջոցներից
- պահել նմուշը ոչ կիպ փակված կոնտեյներում
- հետազոտության ներկայացնել նախորդ օրը վերցված կենսանմուշը
Սերմնահեղուկի հանձնում
- Սերմնահեղուկը պետք է հանձնել սեռական հարաբերություններից զերծ մնալուց ոչ շուտ, քան 48 ժամ և ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում:
- Վերոնշյալ ժամկետում անհրաժեշտ է զերծ մնալ նաև ալկոհոլի, դեղերի ընդունումից, շոգեբաղնիքներ այցելելուց, УВЧ միջոցառումներից:
- Հետազոտության համար պիտանի է ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ստացված սերմնահեղուկը: Մինչև Յունիմեդ Բժշկական Կենտրոն տեղափոխելը կենսանմուշը պետք է պահպանել տաք՝ +27° С մինչև +37° С պայմաններում:
- Սերմնահեղուկը պետք է հավաքել միանվագ օգտագործման տարայում՝ զերծ մնալով պահպանակի օգտագործումից:
- Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը: