Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը
Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը կամ կորտիկոտրոպինը (ACTH) մակերիկամների կեղևի հորմոնների սինթեզի և սեկրացիայի կարևորագույն կարգավորիչն է:
ACTH-ը դրսևորում է երկու հիմնական ազդեցություն՝ արագացնում է ստերոիդ հորմոնների արտադրությունը (գլյուկոկորտիկոիդներից՝ գլխավորապես կորտիզոլ, ավելի քիչ՝ անդրոգեններ և էստրոգեններ) և ապահովում է մակերիկամների զանգվածի՝ նորմալ միջակայքում պահպանվելը: ACTH-ը խթանում է կորտիզոլի սինթեզը, որի պաշարները մակերիկամներում աննշան է և ավելի թույլ ազդեցություն ունի նույն հորմոնի՝ դեպի արյան հուն սեկրեցիայի վրա: ACTH-ը նաև բարձրացնում է մակերիկամների կեղևի կծիկային շրջանի զգայունությունն այն նյութերի նկատմամբ, որոնք ակտիվացնում են ալդոստերոնի արտադրությունը:
Ցուցումներ
- հոգնածություն, քրոնիկ հոգնածության համախտանիշ, աշխատունակության անկում
- երկրորդային (ախտանշանային) հիպերտենզիայի տարբերակիչ ախտորոշում
- առաջնային և երկրորդային մակերիկամային անբավարարությունների միջև տարբերակիչ ախտորոշման անցկացում
- Քուշինգի համախտանիշի կասկած և տարբերակիչ ախտորոշում, Քուշինգի հիվանդության հետ տարբերակիչ ախտորոշում
- գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժում
Կենսանմուշ
ACTH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին ACTH թեստի մասին: