Կենսաքիմիական թեստեր

Մեզում ալբումին կամ միկրոալբումին (ALB-T/U)

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Երիկամային թեստեր

Ի՞նչ է միկրոալբումինը

Մեզում ալբումինը կամ միկրոալբումինուրիան (ALB-T/U) հանդիսանում է երիկամային կծիկների ախտահարման մարկեր:

Ալբումինի հեռացումը մեզով առավել ուժգնանում է հատկապես երիկամների կծիկային (գլոմերուլյար) գործառույթի խանգարման, քան խողովակիկների (տուբուլյար) ախտահարման ժամանակ: Ահա թե ինչու մեզում ալբումինը համարվում է նախ և առաջ երիկամների կծիկային գործունեության խանգարման (կծիկային դիսֆունկցիա) կարևոր մարկեր:

Ցուցումներ

  • դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ ախտորոշում
  • գլոմերուլոնեֆրիտ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • երիկամի փոխպատվաստման հսկողություն

Կենսանմուշ

ALB-T/U թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան առաջին կամ 24-ժամյա մեզ։

Իմացե՛ք ավելին ALB-T/U թեստի մասին: