Կենսաքիմիական թեստեր

Ալբումին (ALB)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ

Լյարդի գործունեության թեստեր

Ի՞նչ է ալբումինը

Ալբումինը (ALB) արյան պլազմայի հիմնական սպիտակուցն է: Ալբումինը պահպանում է արյան պլազմայի կոլոիդ-օսմոտիկ (օնկոտիկ) ճնշումը, հետևաբար՝ շրջանառող արյան ծավալը: Հանդիսանում է արյան սպիտակուցների գլխավոր պահուստը և երկարատև քաղցի պայմաններում ծախսվում է առաջին հերթին:

Ալբումինն իրականացնում է տեղափոխման գործառույթ՝ կապելով ու տեղափոխելով բիլիռուբինը, լեղաթթուները, մետաղների իոնները (կալցիում), ազատ ճարպաթթուները և արտաքինից ստացվող դեղամիջոցները, ինչպիսիք են հակաբիոտիկները, կորտիկոստերոիդները կամ սալիցիլատները:

Ցուցումներ

  • սուր և քրոնիկ վարակներ
  • կոլագենոզներ
  • լյարդային հիվանդություն
  • երիկամային հիվանդություն
  • օնկոլոգիական հիվանդություններ
  • սնուցման խանգարումներ
  • ջերմային այրվածքներ

Կենսանմուշ

ALB թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին ALB թեստի մասին: