Չզեղչված գինը՝ 12000 դրամ
Ի՞նչ է հակամլյուլերյան հորմոնը
Հակամլյուլերյան հորմոնը (AMH) հանդիսանում է վերարտադրողական տարիքի կանանց ձվարանային ռեզերվի մարկերը, իսկ նախասեռահասունացման տարիքի տղամարդկանց մոտ՝ տեստիկուլյար ֆունկցիայի մարկերը:
Կանանց մոտ AMH-ի մակարդակը բարձրանում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ժամանակ, որը թույլ է տալիս այս թեսթն օգտագործել տվյալ հիվանդության ախտորոշման գործընթացքում:
Ցուցումներ
- օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում, ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) հետ միասին, ձվարանային ռեզերվի գնահատում, ձվազատման ինդուկցիայի պատասխանի կանխատեսում, ուշ վերարտադրողական տարիքի կանանց մոտ անպտղության բուժման տակտիկայի ընտրություն
- ձվարանների գրանուլյոզաբջջային ուռուցքների հայտնաբերում՝ այլ հետազոտությունների հետ միասին (օրինակ՝ СА-125 և ինհիբին В)
- ներսեռական (ինտերսեքսուալ) խանգարումների տարբերակիչ ախտորոշում
- տղամարդկանց մոտ նախասեռահասունացման շրջանում տեստիկուլյար ֆունկցիայի գնահատում
Կենսանմուշ
AMH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին AMH թեստի մասին: