Կենսաքիմիական թեստեր

Պանկրեատիկ ալֆա-ամիլազ (AMY-P)

Չզեղչված գինը՝ 1500 դրամ

Պանկրեատիկ թեստեր

Ի՞նչ է պանկրեատիկ ալֆա-ամիլազ

Պանկրեատիկ ալֆա-ամիլազը (AMY-P) ֆերմենտ է, որը կատալիզացնում է օսլայի, գլիկոգենի և որոշ սախարիդների հիդրոլիզը:

Ալֆա-ամիլազը կամ ընդհանուր ալֆա-ամիլազը (AMY-Т) արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից և տասներկումատնյա աղու լուսանցքում խթանում է ալֆա-1,4-գլուկանների (օրինակ՝ օսլա, գլիկոգեն և համանման պոլիսախարիդներ) տրոհումը մինչև մալտոզ և այլ օլիգոսախարիդներ: Ալֆա-ամիլազի որոշ քանակներ նաև արտադրվում են թքագեղձերում:

Պանկրեատիկ ալֆա-ամիլազը կարևորվում է պանկրեատիտների և ենթաստամոքսային գեղձի այլ հիվանդությունների ախտորոշման մեջ: Կլինիկական նշանակություն ունի միայն արյան պլազմայի AMY-P-ի մակարդակի բարձրացումը:

Ցուցումներ

  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
  • կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցիդոզ)
  • սուր որովայնային ցավեր

Կենսանմուշ

AMY-P թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին AMY-P թեստի մասին: