Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է հակա-ՑՑՊ-ն
Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմինը (Anti-CCP) հանդիսանում է ռևմատոիդ արթրիտի մարկերը:
Anti-CCP-ները պատկանում են հակացիտրուլինային հակամարմիններին: Ռևմատոիդ արթրիտին բնորոշ ցիտրուլին պարունակող աուտոհակածինների նկարագրությունը կարելի է համարել վերջին տարիների ռևմատոլոգիայի շճաբանական ախտորոշման ամենակարևոր բացահայտումներից մեկը:
Համեմատած այնպիսի մարկերի հետ, ինչպիսին է IgM-RF-ը (ռևմատոիդ գործոն), Anti-CCP-ն դրսևորում է շատ ավելի բարձր սպեցիֆիկություն, ունի ավելի լավ կանխատեսող դրական արժեք և համարվում է ավելի ճշգրիտ ախտորոշիչ թեսթ: Anti-CCP-ն կարող է հայտնաբերվել RF-ով շճաբացասական ռևմատոիդ արթրիտի 30% դեպքերում:
Ցուցումներ
- ռևմատոիդ արթրիտի վաղ ախտորոշում (նպատակահարմար է կատարել ռևմատորիդ գործոնի հետ զուգակցված)
- ռևմատոիդ արթրիտի շճաբացասական (ըստ ռևմատոիդ գործոնի) տեսակների ախտորոշում
- ոչ վաղ անցյալում զարգացած ռևմատոիդ արթրիտի պրոգնոզ
Կենսանմուշ
Anti-CCP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Anti-CCP թեստի մասին: