Իմունաբանական թեստեր

Հակա-ԹԳ (Anti-TG)

Չզեղչված գինը՝ 6000 դրամ

Վահանաձև գեղձի թեստեր

Ի՞նչ է թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմինը

Թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմինները (Anti-TG կամ TG Ab) վահանաձև գեղձի հորմոններին նախորդող սպիտակուցի՝ թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմիններ են:

Anti-TG-ն հանդիսանում է վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների հայտնաբերման կարևոր չափորոշիչ՝ Հաշիմոտոյի հիվանդություն, ատրոֆիկ աուտոիմուն թիրեոիդիտ և դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն): Anti-TG-ի և թիրեոիդ-պերօքսիդազայի նկատմամբ հակամարմինների (Anti-ТPO) որոշման թեստերի զուգակցումը թույլ է տալիս ախտորոշել Հաշիմոտոյի հիվանդության դեպքերի մեծ մասը և որոշել առաջնային իդիոպաթիկ հիպոթիրեոիզի բնույթը:

Ցուցումներ

Նորածիններ

  • մոր մոտ Anti-TG-ի բարձր մակարդակ

Չափահասներ

  • քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
  • թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոզ) տարբերակիչ ախտորոշում
  • դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն)
  • վահանաձև գեղձի մեծացում (խպիպ)
  • գերակտիվ վահանաձև գեղձի (թիրեոտոքսիկոզ) տարբերակիչ ախտորոշում
  • սրունքների պինդ այտուց (պերիթիբիալ միքսեդեմա)

Կենսանմուշ

Anti-TG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին Anti-TG թեստի մասին: