Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ է թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինը
Թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինները (Anti-TPO կամ TPO Ab) հանդիսանում են վահանաձև գեղձի բջիջների թիրեոիդ պերօքսիդազ ֆերմենտի նկատմամբ հակամարմիններ:
Այս հակամարմինները հանդիսանում են սեփական օրգանիզմի նկատմամբ իմունային համակարգի ագրեսիայի ցուցանիշ: Թիրեոիդ պերօքսիդազն (TPO) ապահովում է յոդի ակտիվ տարատեսակի առաջացումը, որն այնուհետև կարողանում է մասնակցել թիրեոգլոբուլինի (Tg) յոդացման գործընթացներին:
Anti-TPO-ն արգելակում է TPO ֆերմենտը, որի արդյունքում նվազում է վահանաձև գեղձի հորմոնների` թիրոքսինի (T4) և տրիյոդթիրոնինի (T3) սեկրեցիան: Սակայն, Anti-TPO-ի բարձր մակարդակը կարող է վկայել միայն աուտոիմուն գործընթացների ակտիվության մասին:
Ցուցումներ
Նորածիններ
- գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- մոր մոտ Anti-TPO-ի բարձր մակարդակ կամ Գրեյվսի հիվանդություն
Չափահասներ
- թիրեոտոքսիկոզի տարբերակիչ ախտորոշում
- թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոզ) տարբերակիչ ախտորոշում
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ)
- Գրեյվսի հիվանդություն (դիֆուզ տոքսիկ խպիպ)
- քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
- օֆթալմոպաթիաներ՝ հարակնագնդային հյուսվածների մեծացում (Գրեյվսի էութիրեոիդ հիվանդության կասկած)
- սրունքների պինդ այտուց (պերիթիբիալ միքսեդեմա)
Կենսանմուշ
Anti-TPO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Anti-TPO թեստի մասին: