Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է թրոմբոպլաստինը
Ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը (APTT, ռուսերեն՝ АЧТВ) ոչ թրոմբոցիտար ցիտրատային պլազմային կոալին-կեֆալինային խառնուրդ և կալցիումի քլորիդ ավելացնելուց հետո արյան մակարդուկի առաջացման ժամանակն է:
APTT-ն սքրինինգային հետազոտություն է, որը գլխավորապես նշանակվում է Հեպարինով բուժում ստացող հիվանդների մոտ մակարդելիության ներքին ուղիների արդյունավետությունը գնահատելու և նման հիվանդների հսկողության համար:
Ցուցումներ
- մակարդելիության համակարգի վիճակի սքրինինգային հետազոտություն
- արյան մակարդելիության խագարման հետազոտություն
- հակամակարդիչ բուժման ընթացքում Հեպարինի դեղաչափի ընտրություն և մակարդելիության հսկողություն
- հեմոֆիլիայի ախտորոշում
- հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ
Կենսանմուշ
APTT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին APTT թեստի մասին: