Կենսաքիմիական թեստեր

Հակաստրեպտոլիզին Օ-ն (ASO)

Չզեղչված գինը՝ կիսաքանակական՝ 2000 դրամ

Ռևմոմարկերներ

Ի՞նչ է հակաստրեպտոլիզին Օ

Հակաստրեպտոլիզին Օ-ն (ASO) օրգանիզմում ստրեպտոկոկային վարակի առկայության լաբորատոր մարկեր է: ASO-ն հանդիսանում է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի հակածնի (անտիգենի)՝ ստրեպտոլիզինի նկատմամբ հակամարմին: Այն ռևմատիզմի լաբորատոր ախտորոշիչ թեստերից մեկն է:

ASO-ի բարձրացումը վկայում է ստրեպտոկոկային հակածինների նկատմամբ օրգանիզմի գերզգայունության (սենսիբիլիզացիա) մասին: ASO թեստը նաև կիրառվում է ռևմատիզմի և ռևմատոիդ արթրիտի միջև տարբերակիչ ախտորոշում անցկացելիս: Երկրորդ դեպքում ASO-ի բարձրացումը շատ ավելի թույլ է արտահայտված:

Ցուցումներ

  • ստրեպտոկոկային ծագման հիվանդություններ (կարմիր քամի, միջին օտիտներ, քութեշ, թարախաբորբոքային հիվանդություններ)
  • ստրեպտոկոկային վարակների բարդություններ՝ ռևմատիզմ, գլոմերուլոնեֆրիտ, միոկարդիտ և այլն

Կենսանմուշ

ASO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին ASO թեստի մասին: