Չզեղչված գինը՝ 1000 դրամ
Ի՞նչ է ուղղակի բիլիռուբինը
Ուղղակի (կապված, կոնյուգացված) բիլիռուբինը (BIL-D) արյան ընդհանուր բիլիռուբինի (BIL-T) ֆրակցիա է, որն առաջանում է լյարդում ազատ բիլիռուբինի (BIL-ND) կոնյուգացման արդյունքում: BIL-ND-ը միանում է գլյուկուրոնաթթվի հետ՝ առաջացնելով բիլիռուբինի գլյուկուրոնիդ, որը նույն ուղղակի բիլիռուբինն է:
Արյան շիճուկում ուղղակի բիլիռուբինի (BIL-D) մակարդակի բարձրացում գրանցվում է պարենխիմատոզ դեղնուկների ժամանակ՝ հեպատոցիտների կողմից կոնյուգացված բիլիռուբինի՝ գրադիենտին հակառակ ուղղությամբ դեպի լեղի տեղափոխող ունակության խանգարման արդյունքում: Միևնույն ժամանակ, ուղղակի բիլիռուբինի մակարդակը կարող է աճել լեղու արտահոսքի խանգարման պատճառով, որը բերում է օբտուրացիոն դեղնուկի: Արյան շիճուկում ուղղակի (կապված) բիլիռուբինի մակարդակի բարձրացումն ուղեկցվում է բիլիռուբինուրիայով:
Ցուցումներ
- լյարդային հիվանդություն
- լեղու կանգ (խոլեսթազ)
- տարբեր ծագման դեղնուկների տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
BIL-D թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին BIL-D թեստի մասին: