Կենսաքիմիական թեստեր

Ընդհանուր բիլիռուբին (BIL-T)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ

Լյարդի գործունեության թեստեր

Ի՞նչ է բիլիռուբինը

Բիլիռուբինը (BIL) արյան պիգմենտանյութ է, որն առաջանում է փայծաղի և լյարդի ռետիկուլոէնդոթելիալ համակարգի կողմից հեմոգլոբինի, միոգլոբինի և ցիտոքրոմների քայքայման արդյունքում:

Բիլիռուբինը լեղու հիմնական բաղադրիչներից մեկն է: Այն նաև հայտնաբերվում է արյան շիճուկում երկու ֆրակցիաների տեսքով՝ ուղղակի (կապված կամ կոնյուգացված, BIL-D) և անուղղակի (ազատ կամ չկապված, BIL-ND), որոնք միասին կազմում են արյան ընդհանուր բիլիռուբինը (BIL-T):

Ցուցումներ

  • հեմոլիտիկ անեմիաներ
  • լյարդի հիվանդություններ
  • լեղու կանգ (խոլեսթազ)
  • տարբեր ծագման դեղնուկների տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

BIL-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին BIL-T թեստի մասին: