Հորմոններ

C պեպտիդ

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Հորմոնային թեստեր

Ի՞նչ է C պեպտիդը

C պեպտիդը (C-PEP) ածխաջրային փոխանակության կենսաբանորեն ոչ ակտիվ մարկեր է և էնդոգեն ինսուլինի արտադրության ցուցանիշ: C-պեպտիդի մակարդակի որոշումը թույլ է տալիս գաղափար կազմել ենթաստամոքսային գեղձի կողմից ներքին (էնդոգեն) ինսուլինի սեկրետոր ունակության մասին:

Ցուցումներ

  • 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետների տարբերակիչ ախտորոշում
  • շաքարային դիաբետի ընթացքի կանխորոշում
  • անպտղություն, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիկ) վիճակների տարբերակիչ ախտորոշում
  • արհեստական հիպոգլիկեմիայի կասկած
  • ինսուլինաթերապիայի ֆոնի վրա շաքարային դիաբետով անձանց ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների մնացորդային ֆունկցիայի գնահատում
  • պատանեկան դիաբետի ժամանակ ռեմիսիայի հայտնաբերում և հսկողություն
  • ինսուլոմաների ախտորոշում
  • շաքարային դիաբետով հիվանդ հղիների մոտ պտղի ախտահարման ռիսկի գնահատում
  • լյարդային հիվանդության ժամանակ ինսուլինի սեկրեցիայի գնահատում
  • ենթաստամոքսային գեղձը հեռացնելուց հետո հիվանդների հսկողություն

Կենսանմուշ

C-PEP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին C-PEP թեստի մասին: