Իմունաբանական թեստեր

СА 125

Չզեղչված գինը՝ 7000 դրամ

Ուռուցքային մարկերներ

Ի՞նչ է ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 125-ը

CA 125-ը ձվարանների քաղցկեղի և մետաստազների հիմնական մարկերն է:

Արյան շիճուկում CA 125-ի մակարդակը կարող է կրկնապատկվել դաշտանային ցիկլի ժամանակ, հատկապես էնդոմետրիոզի առկայության պայմաններում: Հնարավոր է նաև CA 125-ի մակարդակի ֆիզիոլոգիական աճ հղիության 1-ին եռամսյակի ընթացքում: Արյան շիճուկում CA 125-ի զգալի աճ դիտարկվում է հատկապես ձվարանների ոչ լորձային, այլ՝ էպիթելիալ ծագման մալիգնիզացիաների ժամանակ (ձվարանների կարցինոմաները կազմում են բոլոր տեսակի գինեկոլոգիական ուռուցքների շուրջ 20%-ը):

Ցուցումներ

  • ձվարանների քաղցկեղի ընթացքի հսկողություն
  • ձվարանների քաղցկեղի մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

СА 125 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին СА 125 թեստի մասին: