Հորմոններ

Կալցիտոնին (CTN)

Չզեղչված գինը՝ 8000 դրամ

Վահանաձև գեղձի թեստեր

Ի՞նչ է կալցիտոնինը

Կալցիտոնինը (CTN) կալցիումի նյութափոխանակության կարգավորիչ է, որն ուռուցքաբության ոլորտում նշանակվում է որպես վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի մարկեր:

Կալցիտոնինը պեպտիդային հորմոն է, որը գլխավորապես արտադրվում է վահանաձև գեղձի պարաֆոլիկուլյար C-բջիջների կողմից, ինչպես նաև քիչ քանակներով՝ այլ օրգաններում (օրինակ՝ թոքեր):

Լաբորատոր ախտորոշման ոլորտում կալցիտոնինն օգտագործվում է գլխավորապես վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ախտորոշման մեջ: Որոշ դեպքերում կարող է կիրառվել պրովոկացիոն-խթանիչ թեստի անցկացման մեջ, երբ կալցիումի և (կամ) պենտագաստրինի ներմուծմամբ վահանաձև գեղձի մեդուլյար կարցինոմայով հիվանդների մոտ գրանցվում է կալցիտոնինի մակարդակի կտրուկ աճ:

Ցուցումներ

  • վահանաձև գեղձի մեդուլյար կարցինոմայի ախտորոշում
  • վահանաձև գեղձի մասնահատման (ռեզեկցիայի) արդյունավետության գնահատում և հետագա հսկողություն
  • վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղով հիվանդի ընտանիքի անդամների սքրինինգային հետազոտություն

Կենսանմուշ

CTN թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին CTN թեստի մասին: