Չզեղչված գինը՝ 1000 դրամ
Ի՞նչ է կալցիումը
Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական բաղադրիչն է և կարևոր կենսածին տարր, որն օրգանիզմում մասնակցում է կառուցվածքային, նյութափոխանակային և կարգավորիչ ֆունկցիաներին:
Օրգանիզմի կալցիումի (Ca) 99%-ը պարունակվում է ոսկրային հյուսվածներում (ատամներ, կմախքի ոսկրեր): Ոսկրերում կալցիումը ներկայացված է հիդրօքսիապատիտների տեսքով՝ բյուրեղներ, որոնց կազմության մեջ կալցիումից բացի առկա է նաև ֆոսֆոր: Са-ի միայն 1%-ն է ներկայացված արյան շիճուկում և օրգանիզմի մյուս կենսաբանական հեղուկներում:
Կալցիումի փոխանակության խանգարման լաբորատոր նշանները հիպո- և հիպերկալցեմիաներն են:
Ցուցումներ
- օստեոպորոզի ախտորոշում և սքրինինգ
- մկանային հիպոտոնիա
- ցնցումային համախտանիշ
- պարէսթեզիաներ
- ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն
- շատամիզություն (պոլիուրիա)
- սրտանոթային հիվանդություններ (սրտի ռիթմի խանգարումներ, անոթային տոնուսի խանգարումներ)
- վիրահատական միջամտություններին նախապատրաստում
- գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- չարորակ նորագոյացություններ (թոքերի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ)
- միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր) և երիկամների այլ հիվանդություններ
- ոսկրային ցավեր
Կենսանմուշ
Ca-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Ca-T թեստի մասին: