Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է կղանքային կալպրոտեկտինը
Կալպրոտեկտինը (FC) հանդիսանում է նեյտրոֆիլային գրանուլոցիտների մետաբոլիտ, որի հայտնաբերումը կղանքի մեջ կարող է վկայել աղիքի պատի բորբոքման մասին:
Ֆեկալ կալպրոտեկտինի հայտնաբերումը թույլ է տալիս հաստ աղու գրգռման ախտանիշով պացիենտներին տարբերակել ստամոքս-աղիքային ուղու օրգանական պատճառներով ախտահարմամբ պացիենտներից: Կալպրոտեկտինի մակարդակի չափավոր բարձրացած արժեքներ դիտարկվում է աղիների լորձաթաղանթի ախտահարման ժամանակ (այդ թվում՝ ցելիակա, լակտազային անբավարարություն և աուտոիմուն գաստրիտ), իսկ զգալի բարձրացած մակարդակներ՝ աղիների բորբոքային հիվանդությունների, ստամոքս-աղիքային ուղու բակտերիալ վարակների, դիվերտիկուլների, ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) մշտական օգտագործման ժամանակ:
Ցուցումներ
- աղիների պատի օրգանական (բորբոքային) փոփոխությունների և ֆունկցիոնալ խանգարումների տարբերակիչ ախտորոշում
- աղիների բորբոքային հիվանդությունների համալիր ախտորոշում և ակտիվության գնահատում
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության բուժման վերահսկում
- կղանքում թաքնված արյան հայտնաբերման թեստի հետ մասին՝ կոլոնոսկոպիայի անցկացման անհրաժեշտության գնահատում
- ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործման հետ կապված էնտերոպաթիա
Կենսանմուշ
FC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին FC թեստի մասին: