Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է Քլամիդիա տրախոմատիսի նկատմամբ IgG իմունոգլոբուլինը
Քլամիդիա տրախոմատիսի նկատմամբ տեսակ-սպեցիֆիկ IgG դասի հակամարմինները հանդիսանում են տարած կամ ընթացիկ քլամիդիային վարակի մարկեր:
IgG հակամարմիններն ի հայտ են գալիս Քլամիդիա տրախոմատիսի (CHL. T.) օրգանիզմ մուտք գործելուց 15-20 օր անց: Երկարատև ժամանակաշրջանի ընթացքում շրջանառող IgG հակամարմինների առկայությունը վկայում է նախկինում տարած քլամիդիային վարակի մասին: Այն սպեցիֆիկ, բարձր ակտիվության հակամարմին է, որն, այնուամենայնիվ, չի ապահովում քլամիդիայի նկատմամբ կայուն իմունիտետ: IgG-ն պահպանվում է արյան մեջ երկար տարիների, իսկ երբեմն՝ նաև ողջ կյանքի ընթացքում: IgG-ի տիտրն իջնում է վարակի բուժման կամ ընթացքի մեղմացման ժամանակ, իսկ վերաակտիվացման ժամանակ տիտրը կտրուկ բարձրանում է, երբեմն՝ մինչև 4 անգամ:
Ցուցումներ
Երկու սեռերի մոտ՝
- անպտղություն
- միզուկաբորբ (ուրեթրիտ)
- ուղիղ աղիքի բորբոքում (պրոկտիտ)
- չպաշտպանված սեռական հարաբերություններ
- ռեակտիվ արթրիտ (Ռեյտերի համախտանիշ)
- սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն
- աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
- ըմպանաբորբ (ֆարինգիտ)
Կանաց մոտ՝
- անհաջող հղիություններ
- ցերվիցիտ (այդ թվում՝ հղիության ընթացքում առաջացող)
- սալպինգիտ
- էնդոմետրիտ
- մեռելածնություն (մահացած պտուղ)
- արտաարգանդային հղիություն
Տղամարդկանց մոտ՝
- պրոստատիտ
- մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ)
Երեխաների մոտ՝
- թոքաբորբեր՝ երեխաների և թուլացած իմունիտետով անձանց մոտ
- բրոնխիոլիտ՝ երեխաների մոտ
Կենսանմուշ
CHL Тr. IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին CHL Тr. IgG թեստի մասին: