Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է Քլամիդիա տրախոմատիսի նկատմամբ IgM իմունոգլոբուլինը
Chlamydia Тrachomatis-ի IgМ-ն համարվում է սուր կամ քրոնիկ քլամիդիային վարակի մարկերը:
IgМ հակամարմիններն ի հայտ են գալիս CHL. T.-ի օրգանիզմ մուտք գործելուց 10-15 օր անց: IgМ-ի տիտրը նվազում է վարակվելուց 3 ամիս անց: Նույն տիտրն իջնում է ռեկովալեսցենցիայի շրջանում և բարձրանում՝ քրոնիկ պրոցեսի սրացման, կրկնակի վարակման դեպքում: Մակերեսային ձևերի դեպքում (կոնյուկտիվիտ, ուրեթրիտ և այլն) առաջանում են վարակի ողջ ընթացքի ժամանակ:
Ցուցումներ
Երկու սեռերի մոտ՝
- միզուկաբորբ (ուրեթրիտ)
- ուղիղ աղիքի բորբոքում (պրոկտիտ)
- աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
- ըմպանաբորբ (ֆարինգիտ)
- չպաշտպանված սեռական հարաբերություններ
- սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն
Կանանց մոտ՝
- արգանդի վզիկի բորբոքում (ցերվիցիտ)
- հեղիության ընթացքում զարգացած ցերվիցիտ:
Երեխաների մոտ՝
- թոքաբորբեր՝ երեխաների և թուլացած իմունիտետով անձանց մոտ
- բրոնխիոլիտ՝ երեխաների մոտ
Կենսանմուշ
CHL Тr. IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին CHL Тr. IgM թեստի մասին: