Չզեղչված գինը՝ 1000 դրամ
Ի՞նչ է խոլեսթերինը
Խոլեսթերինը (CHOL) ճարպային փոխանակության կարևորագույն ցուցանիշն է: Տարբերակում են խոլեսթերինի երկու հիմնական ֆրակցիաներ՝
- ցածր խտության լիպոպրոտեիդների (LDL) կամ վատ խոլեսթերին
- բարձր խտության լիպոպրոտեիդների (HDL) կամ լավ խոլեսթերին
Այս երկու տեսայբեևտ միմյանցից տարբերվում են իրենց բաղադրությամբ և գործառույթով:
Խոլեսթերինի կուտակումը համարվում է աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկի գործոն: Չափահաս տարիքում արյան խոլեսթերինի 6,22 մմոլ/լ և ավելի բարձր ցուցանիշները կանխատեսում են սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկ:
Ցուցումներ
- աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ և այլն (կանխատեսում, ռիսկերի գնահատում, ախտորոշում)
- լյարդային և երիկամային հիվանդություն
- ներզատական (էնդոկրին) հիվանդություններ, ինչպիսիք են թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ) և շաքարային դիաբետը
Կենսանմուշ
CHOL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին CHOL թեստի մասին: