Իմունաբանական թեստեր

Ցիտոմեգալովիրուս IgG

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgG դասի հակամարմինը

CMV IgG-ը իրենից ներկայացնում է ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgG դասի հակամարմինները:

CMV-ի նկատմամբ IgG դասի հակամարմինների առկայությունը վկայում է ընթացիկ կամ անցյալում կրած ցիտոմեգալովիրուսային վարակի մասին:

Ցուցումներ

  • հղիության նախապատրասոտում
  • ներարգանդային վարակների նշաններ, ֆետոպլացենտար անբավարարություն
  • իմունոսուպրեսիայի վիճակ ՄԻԱՎ վարակի, նեոպլաստիկ հիվանդությունների, ցիտոստատիկ միջոցների ընդունման ժամանակ և այլն
  • Էպշտեյն-Բարի վիրուսային վարակի բացակայության պայմաններում վարակային մոնոնուկլեոզի կլինիկական պատկերի առկայություն
  • անհայտ ծագման հեպատո-սպլենոմեգալիա
  • անհայտ ծագման տենդ
  • վիրուսային հեպատիտների մարկերների բացակայության պայմաններում լյարդային տրանսամինազների, գամա-գլյուտամիլտրանսֆերազի և հիմնային ֆոսֆատազի մակարդակների աճ
  • երեխաների մոտ պնևմոնիաների ատիպիկ ընթացք
  • անհաջող հղիություններ (մահացած պտուղ, առաջնային վիժումներ)

Կենսանմուշ

CMV IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին CMV IgG թեստի մասին: