Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgM դասի հակամարմինը
CMV-ի նկատմամբ հակամարմինների տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմում է 40-100%: Այս ցուցանիշը հակադարձ կոռելացվում է սոցիալտնտեսական կարգավիճակից:
CMV-ի նկատմամբ IgM դասի հակամարմինների առկայությունը վկայում է ընթացիկ կամ անցյալում կրած ցիտոմեգալովիրուսային վարակի մասին:
Ցուցումներ
- հղիության նախապատրասոտում
- ներարգանդային վարակների նշաններ, ֆետոպլացենտար անբավարարություն
- իմունոսուպրեսիայի վիճակ ՄԻԱՎ վարակի, նեոպլաստիկ հիվանդությունների, ցիտոստատիկ միջոցների ընդունման ժամանակ և այլն
- Էպշտեյն-Բարի վիրուսային վարակի բացակայության պայմաններում վարակային մոնոնուկլեոզի կլինիկական պատկերի առկայություն
- անհայտ ծագման հեպատո-սպլենոմեգալիա
- անհայտ ծագման տենդ
- վիրուսային հեպատիտների մարկերների բացակայության պայմաններում լյարդային տրանսամինազների, գամա-գլյուտամիլտրանսֆերազի և հիմնային ֆոսֆատազի մակարդակների աճ
- երեխաների մոտ պնևմոնիաների ատիպիկ ընթացք
- անհաջող հղիություններ (մահացած պտուղ, առաջնային վիժումներ)
Կենսանմուշ
CMV IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին CMV IgM թեստի մասին: