Կենսաքիմիական թեստեր

Կրեատինին (CREA)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ

Երիկամային թեստեր

Ի՞նչ է կրեատինինը

Կրեատինինը (CREA) նյութափոխանակության ազոտային արգասիք է, որը հանդիսանում է մկանային և մյուս հյուսվածքների էներգետիկ փոխանակությանը մասնակցող կրեատինֆոսֆատի փոխանակության վերջնական արդյունք:

Արյան շիճուկում կրեատինինի մակարդակը հարաբերականորեն կայուն է և կախված է արտադրության (սինթեզի) և օրգանիզմից հեռացման (էլիմինացիա) հավասարակշռությունից: Տղամարդկանց մոտ կրեատինինի մակարդակը քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ, որը բացատրվում է կմախքային մկանուքի ավելի զարգացած լինելով:

Կրեատինինի մակարդակի բարձրացումը սովորաբար վկայում է երիկամային կծիկներում քամազատման գործառույթի կրճատման և երիկամների արտազատող գործառույթի թուլացման մասին:

Ցուցումներ

  • երիկամների գործառնական վիճակի գնահատում
  • կմախքային մկանների հիվանդություններ

Կենսանմուշ

CREA թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին CREA թեստի մասին: