Հորմոններ

Ազատ էստրիոլ (E3-F)

Չզեղչված գինը՝ 6000 դրամ

Հղիության սքրինինգ

Ի՞նչ է ազատ էստրիոլ

Ազատ էստրիոլը (E3-F) իգական սեռական հորմոն է՝ հղիության հիմնական էստրոգենը:

Էստրիոլը հանդիսանում է հղիության գլխավոր էստրոգենը, որը բարձրացնում է արգանդի անոթներով արյունահոսքը՝ նվազեցնելով դրանց դիմադրողականությունը, ինչպես նաև նպաստում է հղիության ընթացքում կաթնածորանների զարգացման գործընթացներին:

Հորմոնի մակարդակը համարժեքորեն արտացոլում է ֆետո-պլացենտար կոմպլեքսի գործունեությունը:

Ցուցումներ

  • 35 տարեկանից բարձր հղիություն
  • ապագա հոր տարիքը՝ բարձր 45 տարեկանից
  • քրոմոսոմային հիվանդությունների ընտանեկան անամնեզ
  • նախորդ երեխաների մոտ զարգացման արատներ
  • զույգերից մեկնումեկի մոտ ճառագայթային և այլ վնասական ազդեցություն
  • ցիտոստատիկների կամ հակացնցումային դեղերի ընդունում
  • հղիության սովորական անտանելիություն
  • ուլտրաձայնային հետազոտությամբ ընկերքի կալցինատների, պտղի հիպոտրոֆիայի և այլ շեղումների հայտնաբերում
  • ֆետո-պլացենտար կոմպլեքսի վիճակի ախտորոշում հղիության 12-15-րդ շաբաթականից սկսած (խորհուրդ է տրվում ամենամսյա հսկողություն)
  • ձգձգված հղիության տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

E3-F թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին E3-F թեստի մասին: