ԳերձայնայինՍրտաբանական

Էխոսրտագրություն

Տևողությունը՝ 20 րոպե
Գինը՝ 9000 դրամ

էխոսրտագրություն

Էխոսրտագրություն (սրտի էխո)

Էխոսրտագրությունը (էխոկարդիոգրամ) սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը տվյալներ է տրամադրում սրտի կառուցվածքի և գործունեության (ֆունկցիայի) մասին: Էխոստրագրության դերը խիստ մեծ է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճշտել սրտային հիվանդություն ախտորոշումը կամ գնահատել հիվանդության ընթացքը:

Սրտի միաչափ պատկերումից բացի (M-մոդ), ժամանակակից սոնոգրաֆիկ սարքերը թույլ են տալիս իրականացնել նաև աշխատող սրտի երկչափ (2D) պատկերում, ինչը թույլ է տալիս դիտել բաբախող սրտի «շերտը»՝ ներառյալ սրտի խոռոչները, փականները և գլխավոր արյունատար անոթները: Արդյունքում, սրտի դոպլերոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դառնում նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի ուղղությունը և արագությունը:

Մեր կենտրոնում բոլոր տեսակի գերձայնային հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:

Էխոսրտագրության ցուցումները

  • Սրտի իշեմիկ հիվանդութան (սրտի պսակային հիվանդություններ) և հատկապես՝ սրտամկանի ինֆարկտի ու դրա բարդությունների ախտորոշում:
  • Սրտի փականային հիվանդությունների և արատների ախտորոշում (փականային անբավարարություն, սթենոզ):
  • Սրտային անբավարարության վաղ ախտորոշում և սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում:
  • Սրտային և այլ հիվանդությունների ժամանակ սրտի գործունեության և չափսերի գնահատում:

Էխոսրտագրությունն իրականացվում է աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:

Հաճախակի տրվող հարցեր

Գերձայնը կամ ուլտրաձայնը գերբարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս ստանալ սրտամկանի, սրտի խոռոչների, սրտի կառուցվածքային այլ տարրերի, օրինակ՝ փականների մասին հստակ պատկերը, ինչպես նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի առանձնահատկությունները:
Այո։ Էխոսրտագրությունը սրտի գերձայնային հետազոտությունն է, որը բուժառուների շրջանում ավելի տարածված է որպես «սրտի էխո»:
Յունիմեդ բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր հետազոտություններն իրականացվում են բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:
Եթե Ձեր բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա էխոսրտագրությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ վերնահագուստով:
Այո։ Հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:
Որպես կանոն, էխոսրտագրությունը տևում է սովորաբար 10-15, առավելագույնը՝ 30 րոպե։
Էխոսրտագրության պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո մինչև 5 րոպեի ընթացքում: