Կենսաքիմիական թեստեր

Կծիկային ֆիլտրացիայի արագություն (eGFR)

Չզեղչված գինը՝ 1500 դրամ

Երիկամային թեստեր

Ի՞նչ է կծիկային ֆիլտրացիայի արագությունը

Կծիկային ֆիլտրացիայի կամ քամազատման արագության (eGFR) գնահատումը կարևորագույն նշանակություն ունի քրոնիկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) ախտորոշման, հիվանդության փուլի որոշման, կանխատեսման (պրոգնոզ), բուժման ընտրության, փոխարինող բուժումը (օրինակ՝ հեմոդիալիզ) սկսելու հարցի որոշման մեջ:

Ավելի հարմար մեթոդների փնտրման արդյունքում մշակվել և գործնական կիրառություն են ստացել երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագության գնահատման սքիրինգային այն մեթոդներ, որոնք հիմնված են արյան կրեատինինի մակարդակի վրա (eGFR, estimated Glomerular Filtration Rate):

Ցուցումներ

  • երիկամների գործունեության սքրինինգային գնահատում

Կենսանմուշ

eGFR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին eGFR թեստի մասին: