Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է ֆիբրինոգենը
Ֆիբրինոգենը (FG) ֆիբրինին նախորդող սպիտակուց է, որն արյունը մակարդվելիս կազմում է մակարդուկի հիմքը: Միջազգային սահմանումներով ֆիբրինոգենը արյան պլազմայի մակարդելիության համակարգի առաջին (I) գործոնն է:
Ֆիբրինոգենի քանակն աճում է բորբոքային գործընթացների ժամանակ, ուստի ֆիբրինոգենը կարող է օգտագործվել որպես բորբոքման և հյուսվածքների նեկրոզի բավականաչափ զգայուն մարկեր: Ֆիբրինոգենը նաև արյան պլազմայի այն հիմնական սպիտակուցն է, որն ազդում է էրիթրոցիտների նստման արագության վրա (ֆիբրինոգենի մակարդակի աճը բերում է ԷՆԱ-ի արժեքի աճի):
Ցուցումներ
- արյան մակարդելիության խանգարումներ
- նախավիրահատական հետազոտում
- հղիների հետազոտում
- սրտանոթային հիվանդություններ
- բորբոքային վիճակներ
Կենսանմուշ
FG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին FG թեստի մասին: