Հորմոններ

Ֆոլիկուլախթանիչ հորմոն (FSH, ФСГ)

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Սեռական հորմոններ

Ի՞նչ է ֆոլիկուլախթանիչ հորմոնը

Ֆոլիկուլախթանիչ հորմոնը (FSH) մակուղեղի (հիպոֆիզի) կողմից արտադրվող գլիկոպրոտեիդային գոնադոտրոպ հորմոն է, որը խթանում է տղամարդկանց մոտ սերմնալարի զարգացումը և սպերմատոզոիդների արտադրությունը (սպերմատոգենեզ), իսկ կանանց մոտ՝ ձվարանային ֆոլիկուլների առաջացումը:

FSH-ը լյուտեինացնող հորմոնի (LH) հետ միասին պատկանում է գոնադոտրոպինների ընտանիքին: Այս երկու հորմոնները միասին սիներգիկ կերպով կարգավորում և խթանում են գոնադների (ձվարաններ և ամորձիներ) աճն ու ֆունկցիաները:

Ցուցումներ

  • սեռական ցանկության (լիբիդոյի) և սեռական պոտենցիայի նվազում
  • անպտղություն
  • ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
  • դաշտանների քչացում (օլիգոմենորեա) կամ բացակայություն (ամենորեա)
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ
  • անհաջող հղիություններ
  • վաղաժամ սեռահասունացում կամ սեռահասունացման հապաղում
  • աճի հապաղում
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
  • էնդոմետրիոզ
  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքման համախտանիշ
  • հորմոնային բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն

Կենսանմուշ

FSH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին FSH թեստի մասին: