Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ազատ թիրոքսինը
Թիրոքսինը (T4) վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից արտադրվող ամինաթթվային հորմոն է, որը խթանում է հյուսվածքներում թթվածնի ծախսը և նյութափոխանակությունը: Թիոքսինի մակարդակը վերահսկվում է մակուղեղի (հիպոֆիզի) թիրեոտրոպ հորմոնի (TSH) կողմից: Շրջանառող արյան ընդհանուր թիրոքսինի (T4) մեծ մասը կապված է տեղափոխող սպիտակուցների հետ։ Կենսաբանական ակտիվությամբ օժտված է թիրոքսինի արյան պլազմայի սպիտակուցների հետ չկապված մասը՝ ազատ թիրոքսինը (FT4), որը կազմում է ընդհանուրի 3-5%-ը:
Ցուցումներ
- թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակի բարձրացում կամ կրճատում
- ախտորոշված դիֆուզ թունավոր խպիպի ընթացքի և բուժման հսկողություն (1,5-2 տարվա ընթացքում՝ ամսական 1-3 անգամ)
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ, զոբ)
- հիպոթիրեոզի կամ հիպերթիրեոզի (թիրեոտոքսիկոզի) կլինիկական պատկեր
Կենսանմուշ
FT4 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին FТ4 թեստի մասին: