Իմունաբանական թեստեր

H. pylori հակամարմիններ

Չզեղչված գինը՝ 4000 դրամ

Ի՞նչ է հելիկոբակտերի պիլորիի նկատմամբ հակամարմինը

Հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) նկատմամբ հակամարմինների հայտնաբերման թեստը նույն մանրէով վարակվածությունը հաստատող մարկեր է:

H. pylori–ի դեմ հակամարմինները սկսում են արտադրվել բակտերիայով վարակվելուց 3-4 շաբաթ անց: Այս հակամարմինների բարձր մակարդակը կարող է պահպանվել բակտերիայի ոչնչացումից որոշ ժամանակի ընթացքում:

Ցուցումներ

  • ստամոքսի և (կամ) տասներկումատնյա աղու (պեպտիկ) խոցային հիվանդություն
  • ոչ խոցային դիսպեպսիա
  • գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն
  • ատրոֆիկ գաստրիտ
  • արյունակից հարազատների մոտ ստամոքսի քաղցկեղային հիվանդություն
  • ընտանիքի անդամների կամ մոտ հարազատների մոտ առաջնակի հայտնաբերված հելիոբակտերային վարակ
  • կանխարգելիչ հետազոտություն՝ ստամոքսի խոցի կամ քաղցկեղի նկատմամբ ռիսկի խմբեր հայտնաբերելիս
  • էրադիկացիոն բուժման արդյունավետության գնահատում
  • ինվազիվ ախտորոշիչ մեթոդների իրականացման անհնարինություն (օրինակ՝ գաստրոդուոդենոսկոպիա)

Կենսանմուշ

HB IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին HB IgG թեստի մասին: