Չզեղչված գինը՝ 500 դրամ
Ի՞նչ է հեմոգլոբինը
Հեմոգլոբինը (Hb) արյան շնչառական պիգմենտ է, որը պարունակվում է արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) և մասնակցում թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխմանը:
Հեմոգլոբինը հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչ, սակայն նաև մասնակցում է հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրմանը դեպի թոքեր: Հեմոգլոբինի պարունակությունը տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է դիտարկվել հեմոգլոբինի մակարդակի ֆիզիոլոգիական նվազեցում:
Հեմոգլոբինի ախտաբանական նվազեցումը՝ սակավարյունությունը (անեմիա) դիտարկվում է տարբեր բնույթի արյունահոսությունների, արյան կարմիր բջիջների ուժեղացած քայքայման, ինչպես նաև դրանց արտադրության խանգարումների ժամանակ: Սակավարյունությունը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև ուղեկցել և դրսևորվել որպես մեկ այլ սուր կամ քրոնիկ հիվանդության ախտանշան:
Ցուցումներ
- պլանային կանխարգելիչ թեստ
- հոսպիտալացմանը նախորդող թեստ
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
Hb թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային կամ մազանոթային արյուն։
Իմացե՛ք ավելին Hb թեստի մասին: