Հորմոններ

Ընդհանուր ՄԽԳ (HCG-T, ХГЧ)

Չզեղչված գինը՝ 6000 դրամ

Հղիության սքրինինգ

Ի՞նչ է մարդու խորիոնային գոնադոտրոպինը

Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (HCG) հղիության սպեցիֆիկ հորմոն է:

HCG-ի մակարդակը բեղմնավորվելուց հետո արդեն 6-8-րդ օրերին թույլ է տալիս հայտնաբերել հղիությունը (HCG-ի մակարդակը մեզում հասնում է ախտորոշիչ մակարդակի 1-2 օր ավելի ուշ, քան արյան շիճուկում):

Հղիության առաջին եռամսյակում HCG-ը ապահովում է պրոգեստերոնի (PROG) և էստրոգենների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են ձվարանի դեղին մարմնի կողմից հղիության պահպանման կողմից:

HCG-ի մակարդակի նվազեցումը կարող է վկայել սպառնացող վիժման դեպքում արտաարգանդային հղիության մասին: Այլ թեստերի հետ (ալֆա-ֆետոպրոտեին՝ AFP և ազատ էստրադիոլ՝ E3-F) HCG-ի մակարդակի որոշումը կիրառվում է պտղի զարգացման շեղումների ռիսկի պրենատալ գնահատման մեջ (հղիության 15-20-րդ շաբաթականների ընթացքում՝ այսպես կողչված 2-րդ եռամսյակի եռակի թեստ):

Հղիությունից բացի, HCG-ի թեստը նաև նշանակվում է որպես օնկոմարկեր՝ տղամարդկանց մոտ ամորձիների գերմինատիվ բջիջների և տրոֆոբլաստիկ հյուսվածքների և սերմնաբշտերի HCG-ակտիվ ուռուցքների ախտորոշման ժամանակ:

Ցուցումներ

Կանայք

  • դաշտանի բացակայություն (ամենորեա)
  • հղիության վաղ ախտորոշում
  • արտաարգանդային հղիության կասկած
  • հղիության վիրահատական ընդհատման լիարժեքության գնահատում
  • հղիության ընթացքի դինամիկ հսկողություն
  • հղիության ընդհատման կասկած
  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշում՝ խորիոնէպիթելոմաներ և այլն
  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ընթացքի դինամիկ հսկողություն
  • նախածննդյան (պրենատալ) ախտորոշում` հղիության երկրորդ տրիմեստրի եռակի թեստ, AFP-ի և E3-F–ի հետ միասին

Տղամարդիկ

  • ամորձիների ուռուցքների տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

HCG-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին HCG-T թեստի մասին: