Իմունաբանական թեստեր

HCV Ab total

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Ի՞նչ են վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ ընդհանուր հակամարմինները

Վիրուսային հեպատիտ C-ն (HCV) լյարդի վարակային հիվանդություն է, որի հարուցիչը Flaviviridae ընտանիքի ՌՆԹ պարունակող վիրուս է՝ հեպատիտ C-ի վիրուս (ՎՀՑ, HCV, Hepatitis C Virus):

Հեպատիտ C վիրուսի (HCV) գենոմը կոդավորում է տարբեր կառուցվածքային և ոչ կառուցվածքային վիրուսային սպիտակուցներ: Դրանցից յուրաքանչյուրի դեմ օրգանիզմի պաշտպանական իմունային պատասխանի ընթացքում կարող են ձևավորվել հակամարմիններ, որոնք արյան մեջ շրջանառվում են փոփոխական կազմով: HCV-ի նկատմամբ ընդհանուր հակամարմինների թեստով (Anti-HCV total կամ HCV Ab total) որոշվում է հեպատիտ C վիրուսի կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցների համալիրի նկատմամբ հակամարմինների առկայությունը, որն իրենից ներկայացնում է IgM և IgG դասերի հանրագումարը:

Anti-HCV-ն, հեպատիտ C-ի ընթացքի ենթակլինիկական տարբերակի դեպքում մեծամասամբ հայտնվում է վարակվելուց 4-10 շաբաթ անց (շճաբացասական ժամանակաշրջան), սովորաբար՝ ալանին ամինոտրանսֆերազի (ALT) բարձրացումից հետո, և հետագայում կարող է անընդհատ հայտնաբերվել, այդ թվում՝ պահպանվել երկար տարիներ և մնալ վարակի ինքնաբուխ լավացումից կամ հաջող բուժումից հետո: HCV-ն նաև կարող է առաջանալ այն բանից հետո, երբ հեպատիտ C-ի բուժումը դադարեցվում է: Հեպատիտ C-ի նկատմամբ գումարային հակամարմինների հայտնաբերումը վկայում է այն մասին, որ անձը վարակված է եղել հեպատիտ C-ի վիրուսով, կարող է ունենալ թաքնված վարակ և ունակ լինի տարածել վարակը:

Ցուցումներ

  • քրոնիկ հեպատիտ C-ի հայտնաբերման առաջնային սքրինինգ
  • սուր հեպատիտի կլինիկական ախտանիշներ կամ լաբորատոր նշաններ
  • ոչ վաղ անցյալում վիրուսային հեպատիտ C-ով վարակման կասկած (HCV-ի ՌՆԹ-ի թեստի հետ միասին)
  • սքրինինգային հետազոտություններ, այդ թվում՝ նախավիրահատական նախապատրաստման համատեքստում
  • հղիության նախապատրաստման սքրինինգային հետազոտություն
  • բարձր ռիսկի խմբերի պատկանելություն՝ սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն, անպաշտպան սեռական հարաբերություններ, ապօրինի ներարկային թմրամիջոցների օգտագործում

Կենսանմուշ

HCV Ab total թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին HCV Ab total թեստի մասին: