Չզեղչված գինը՝ 8000 դրամ
Ի՞նչ է սոմատոտրոպ հորմոնը
Մարդու աճի հորմոնը (hGH) կամ սոմատոտրոպ հորմոնը (STH) մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող հորմոն է, որը խթանում է ոսկրերի, մկանների և օրգան-համակարգերի աճը:
Այն պեպտիդային հորմոն է, որն արտադրվում է մակուղեղի առաջնային բլթում՝ սոմատոստատինի և սոմատոլիբերինի հսկողության ներքո:
Ցուցումներ
- մարմնի հասակի աճի դանդաղում
- մարմնի հասակի աճի արագացում
- օստեոպորոզ
- մկանային թուլություն
- մազերի աճի խանգարումներ
- ցածր արյան գլյուկոզի (հիպոգլիկեմիայի) հակում, այդ թվում՝ ալկոհոլ ընդունելիս
- ուժեղացած քրտնարտադրություն
- պորֆիրիա
Կենսանմուշ
STH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին STH թեստի մասին: