Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ինսուլինակայունության HOMA-IR ցուցանիշը
Ինսուլինի նկատմամբ կայունությունը կապված է շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Ինսուլինակայունության գնահատման ամենապարզ մեթոդը ինսուլինակայունության HOMA-IR ցուցանիշն է:
HOMA-IR գործակիցը կամ ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ HOMA-IR = քաղցած վիճակում գլյուկոզ (մմոլ/լ) x քաղցած վիճակում ինսուլին (մկՄ/մլ) / 22,5:
Երբ քաղցած վիճակում գլյուկոզի կամ ինսուլինի մակարդակը մեծանում է, HOMA-IR ինդեքսը համապատասխանաբար աճում է:
Ցուցումներ
- գիրություն, դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, քրոնիկ հեպատիտ C, լյարդի ոչ ալկոհոլային ստեատոզ ունեցող հիվանդներին հետազոտելիս մի շարք այլ թեստերի հետ միասին ինսուլինակայունության դինամիկայի գնահատում և վերահսկում
- շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատում
Կենսանմուշ
GLU և INS թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին HOMA-IR ցուցանիշի մասին: